Ցյուրիխյան արձանագրությունները չեղարկվեցին նույն հերոսականությամբ, որով ստորագրվեցին: Tert.am-ին տված հարցազրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Մարտի 6-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել` այս տարի Վերին Լարսում վերջապես կսկսվի թունելի կառուցումը` ասել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ թունելի նախագծման փուլն ավարտվում է, իսկ մինչև այդ անցակետը կարդիականացվի, կընդլայնվի նաև ճանապարհը։
ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը և նշել է, որ չինական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:
Կիպրոսը մեծ հետաքրքրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացներին և ընդգծում, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա` հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը՝ Կիպրոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հավատարմագրերը ստանալու արարողության շրջանակում:
Դիլիջանի ոլորաններում մարտի 6-ի ժամը 20:00-ի դրությամբ, խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր: Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» արաբաքրդական ջոկատները (SDF) հայտարարել են իրենց մարտիկներին Աֆրին ուղարկելու որոշման մասին՝ աջակցելու քրդական ջոկատների՝ թուրքական զորքերի դեմ պայքարին` ասվում է SDF-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...